«Ինտերում» չեն կասկածում, որ կստանան «Բարսելոնայի» կիսապաշտպան Արտուրո Վիդալին: Նա գործակալների հետ փորձում է խզել կատալոնացիների հետ պայմանագիրն ու փոխհատուցում ստանալ:
«Ինտերը» առաջվա պես վստահ է, որ առաջիկա օրերին պայմանագիր կկնքի Վիդալի հետ: Ուղղակի ժամանակի հարց է: Նրան Անտոնիո Կոնտեն է սպասում: Այս մասին գրում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն:
Իսկ Դիեգո Գոդինը ակումբի հետագա նախագծի մեջ չի մտնում ու կլքի ակումբը: Իսկ պաշտպանությունում «Ինտերը» պատրաստ է ձեռք բերել «Պարմայի? ֆուտբոլիստ Մատեո Դարմիանին: Այս մասին տեղեկացնում է Ռոմանոն: