«Բարսելոնայի» ու «Մանչեսթեր Սիթիի» նախկին կիսապաշտպան Յայա Տուրեն մտադիր է վերադառնալ մեծ ֆուտբոլ: Այս մասին հաղորդում է Football Italia-ն:
Աղբոյւրի հաղորդմամբ, 37-ամյա ֆուտբոլիստի ներկայացուցիչը կապ է հաստատել իտալական Ա Սերիայի նորեկ «Սպեցիայի» հետ՝իր հաճախորդի ծառայություններն առաջարկելով Ա Սերիայի նորեկին:
Տուրեն 2007-2010 թվականներին հանդես է եկել կատալոնական «Բարսելոնայում», որից հետո տեղափոխվել է «Մանչեսթեր Սիթի»: