«Բարսելոնայի» ուրուգվայցի հարձակվող Լուիս Սուարեսը գնահատել է MLS տեղափոխվելու հավանականությունը:
«MLS-ն այս մրցաշարն է, որը վերջին մի քանի տարում բավականին մեծ աճ է գրանցել: Կարող եք նայել, թե որքան երիտասարդ խաղացողներ են վերջին 2 տարում տեղափոխվել այնտեղ: Սա ցույց է տալիս, որ լիգան ցանկանում է աճել, և ոչ թե պարզապես հրավիրել խաղացողների, ովքեր շուտով թոշակի են գնալու:
Նրանք ցանկանում են լիգան ավելի լավը դարձնել: MLS-ը կարող է հետաքրքրել ցանկացած ֆուտբոլիստի: Ես պայմանագիր ունեմ «Բարսելոնայի» հետ ու ինձ շատ երջանիկ եմ զգում այստեղ: Ես երկար ժամանակ հաջողության եմ հասել ամենաբարձր մակարդակում ու կարողացել եմ հոգ տանելի իմ ընտանիքի ու երեխաների կայունության համար: Մենք բոլորս միասին որոշում կկայացնենք իմ տեղափոխության վերաբերյալ, բայց ԱՄՆ-ն շատ գրավիչ հնարավորություն է»,- Սուարեսի խոսքերն է փոխանցում ESPN-ը:
Ավելի վաղ տեղեկություն էր տարածվել այն մասին, որ «Բարսելոնան» սկսել է փոխարինող փնտրել Լուիս Սուարեսի համար: