Կատալոնական «Բարսելոնան» դարձել է աշխարհում առաջին մարզական ակումբը, որը 10 միլիոն բաժանորդ ունի YouTube-ում: Այս մասին հայտնում է կատալոնական ակումբի մամուլի ծառայությունը:
Նշվում է, որ միայն NBA-ն ունի ավելի շատ բաժանորդ (14,7 միլիոն), բայց Բասկետբոլի ազգային ասոցիացիան նշվում է որպես ժամանցային կոնտենտ:
Երկրորդ տեղը ֆուտբոլային ակումբների շարքում զբաղեցնում է Մադրիդի «Ռեալը» (5,9 միլիոն), իսկ լավագույն եռյակը եզրափակում է բրազիլական «Ֆլամենգոն» (5,5 միլիոն): Նրանց հաջորդում են «Լիվերպուլը» (4.9 միլիոն), «Մանչեսթեր Յունայթեդը» (3.2 միլիոն), «Յուվենտուսը» (2.8 միլիոն), «Մանչեսթեր Սիթին» (2.7 միլիոն), ՊՍԺ-ն (2) , 5 միլիոն), Չելսին (2.1 միլիոն), Արսենալը (1.9 միլիոն), Բավարիան (1.7 միլիոն)։
🎉 We have become the first sports club in the world to reach 🔟 million subscribers on @YouTube!
Thank you, #Culers!
— FC Barcelona (@FCBarcelona) September 9, 2020