«Լոռիի» կազմը համալրել է կիսապաշտպան Եվգենի Սկոբլիկովը։
30-ամյա ռուս հարձակվողական ոճի կիսապաշտպանի վերջին ակումբը եղել է Բելառուսի Պրեմիեր լիգան ներկայացնող «Բելշինան»։ Սկոբլիկովը Կոնոպլյովի ակադեմիայի սան է։ Հանդես է եկել ռուսական «Տոլյատի», «Լուչ», «Վոլգա» ակումբներում։
Ֆուտբոլիստի հետ կնքվել է մեկ տարվա պայմանագիր։