Եգիպտոսում կորել են Աֆրիկայի գավաթի բոլոր մրցանակները, որն այդ երկիրը նվաճել էր նախորդ տարիների ընթացքում, տեղեկացնում է Աֆրիկայի ֆուտբոլի կոնֆեդերացիայի պաշտոնական կայքը:
Նշվում է, որ կորած գավաթները պահվում էին Եգիպտոսի ֆուտբոլային միությունում: ԱՖԿ-ն հայտարարել է, որ պատրաստ է օգնել դրանք հայտնաբերելու և վերադարձնելու հարցում:
Հիշեցնենք, որ Եգիպտոսի հավաքականը Աֆրիկայի գավաթի յոթակի հաղթող է (1957,1959, 1986, 1998, 2006, 2008, 2010 թվականներին):