ԲԿՄԱ-ի կիսապաշտպան Նիկոլա Վլաշիչը կարող է տեղափոխվել Ինտեր: Այս մասին հաղորդում է metaratings-ը։
Աղբյուրի հաղորդմամբ, խորվաթ կիսապաշտպանը սկսել է մտածել մոսկովյան թիմը լքելու մասին: Վլաշիչը կարծում է, որ ԲԿՄԱ-ն չի համապատասխանում իր հավակնություններին:
22-ամյա կիսապաշտպանը մտադիր է հեռանալ բանակայինների ճամբարից 2021-ի ձմռանը: Բացի այդ, Նիկոլան ցանկանում է կարիերան շարունակել Ա Սերիայում:
Խորվաթի հետ պայմանագիր կնքելու գլխավոր հավակնորդը «Ինտերն» է: Իտալական ակումբը պատրաստ է ձմռանը Վլաշիչի տրանսֆերի համար 25 եվրո առաջարկել: