«Նապոլիի» պաշտպան Կալիդու Կուլիբալին կարիերան կարող է շարունակել Անգլիայի Պրեմիեր լիգայում։
Sky Sports Italia-ն գրում է, որ մանչեսթերյան թիմը համաձայնեցրել է պայմանագիրը սենեգալցի պաշտպանի հետ։ Համենայն դեպս, «Ման Սիթին» Կուլիբալիի տրանսֆերը ձեռք բերելու համար դեռևս շատ անելիք ունի։
«Նապոլին» 75 միլիոն եվրո է ցանկանում ստանալ պաշտպանի վաճառքից, մինչդեռ «Ման Սիթին» ներկա պահին 60 միլիոն եվրո է առաջարկում Կուլիբալիի համար։
Ավելի վաղ հայտնել էինք, որ «Նապոլիի» նախագահ Աուրելիո դե Լաուրենտիսը 90 միլիոն եվրո է ուզում ստանալ սենելգալցի պաշտպանի վաճառքից։