Կայացան MLS-ի առաջնության 10-րդ տուրի հանդիպումները
«Կոլամբուսը» սեփական հարկի տակ երեք անպատասխան գնդակ ուղարկեց «Ցինցինատիի» դարպասը՝ 3-0։ Լուկաս Սելարայանը ընդգրկված չէր տանտերերի հայտացուցակում։ Այս հաղթանակից հետո «Կոլամբուսը» 23 միավորով վստահորեն գլխավորում է Արևմտյան կոնֆերենցիայի մրցաշարային աղյուսակը։
«ԼԱ Գալաքսին» նույն հաշվով հաղթեց «Լոս Անջելեսին»՝ 3-0։ Վերջինիս կազմում ամբողջ հանդիպմանը մասնակցեց Դիեգո Ռոսին։
https://www.youtube.com/watch?v=KviVh1t7z20&t=6s
«Օրլանդո Սիթին» 1-1 հաշվով ավարտեց հանդիպումը «Ատլանտայի» հետ։
«Ֆիլադելֆիան» 3-0 հաշվով արտագնա հաղթանակ տարավ «ՌԲ Նյու Յորքի» նկատմամբ։
«Մինեսոտան» 4-0 հաշվով ջախջախեց «Ռեալ Սոլթ Լեյքին»։
Կանադական դերբիում «Վանքուվերը» 3-2 հաշվով հաղթեց «Տորոնտոյին»։
«Նյու Ինգլանդը» 2-1 հաշվով հաղթեց «Չիկագոյին»։
Նույն հաշվով «Պորտլանդը» հաղթեց «Սիեթլին»։
«Ինտեր Մայամի»-«Նեշվիլ», «DC Յունայթեդ»-«ՆՅ Սիթի» հանդիպումներում գրանցվեց գոլազուրկ ոչ-ոքի։