Կատալոնական «Բարսելոնայի» պաշտպան Ժերար Պիկեն հայտարարել է, որ կարիերան մտադիր է ավարտել իր ներկայիս ակումբում.
«Կարիերայիս վերջին ակումբը կլինի «Բարսելոնան»: Մտադիր չեմ հանդես գալ մեկ այլ ակումբում, քանի որ ֆուտբոլ խաղում են միայն այն պատճառով, որ ամբողջ կյանքում եղել եմ կապտանռնագույնների երկրպագու:
Ինձ համար «Բարսելոնայում» խաղալն ամենամեծ երազանքն էր: Դեռևս ինձ ուժեղ եմ զգում և պատրաստ խաղալու, ես կշարունակեմ դաշտ դուրս գալ: Կհեռանամ ֆուտբոլից, երբ այդ զգացողություները չունենամ:
Պայմանագրերը պետք է ի կատար ածել, այդ իսկ պատճառով մտադիր եմ մինչև 2022 թվականը հանդես գալ «Բարսելոնայում»: Բայց ես չեմ կարող կանխատեսել` արդյոք կկարողանամ դա անել, թե ոչ: Խնդիր չեմ տեսնի ավելի շուտ հեռանալու մեջ, եթե հասկանամ, որ այնքան էլ կարևոր չեմ թիմի համար կամ էլ չեմ կարողանում խաղալ պատշաճ մակարդակում: Կարծում եմ` դա տեղի չի ունենա»,- Պիկեի խոսքերն է փոխանցում Mundo Deportivo-ն: