«Նապոլիի» պաշտպան Կալիդու Կուլիբալին շարունակում է տրանսֆերային թոփ թիրախ մնալ «Մանչեսթեր Սիթիի» համար։
Il Mattino-ն գրում է, որ «Նապոլիի» նախագահ Աուրելիո դե Լաուրենտիսը պահանջում է 90 միլիոն եվրո սենեգալցի պաշտպանի համար։
Այսպիսով, «Մանչեսթեր Սիթին», եթե ուզում է ձեռք բերել Կուլիբալիին, պետք է բավականին մեծ գումար վճարի։