Անգլիական «Լիվերպուլի» կիսապաշտպան Ջորջինիո Վեյնալդումից զատ, «Բարսելոնան» ցանկանում է ձեռք բերել նաև «Լիոնի» հարձակվող Մեմֆիս Դեպայի տրանսֆերը:
Իտալացի լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոյի հաղորդմամբ, կատալոնական ակումբը երկուսի տրանսֆերի դիմաց պատրաստ է վճարել ընդամենը 50-55 մլն եվրո:
Աղբյուրի հաղորդմամբ, կատալոնական ակումբն արդեն պաշտոնական առաջարկներով դիմել է ակումբներին: