Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Դանի Սեբալյոսը կարիերան կշարունակի Անգլիայում, որտեղ խաղացել էր նախորդ մրցաշրջանում: Ֆուտբոլիստը կրկին վարձավճարով հանդես կգա «Արսենալում»: Այս մասին հաղորդում է «զինագործների» մամուլի ծառայությունը:
«Դանին նախորդ մրցաշրջանում մեր թիմի անբաժանելի մասն էր և ավարտեց մրցաշրջանը հիանալի մարզավիճակում: Ես սիրում եմ Դանիի խանդավառությունն ու վճռականությունը, նա շատ հմուտ խաղացող է: Մենք բոլորս ուրախ ենք նորից դիմավորել նրա», — ասել է թիմի գլխավոր մարզիչ Միկել Արտետան:
Դանի Սեբալյոսը կշարունակի ելույթ ունենալ 8-րդ համարի մարզաշապիկով:
🗞 Dani Ceballos has rejoined us for a second successive season-long loan from Real Madrid!
— Arsenal (@Arsenal) September 4, 2020