Forbes ամսագիրը հրապարակել է տվյալներ, թե այս տարի որքան գումար է վաստակել երկու քաշային կարգերում UFC-ի նախկին չեմպիոն Քոնոր Մակգրեգորը:
Իռլանդացի մարտիկը վաստակել է 48 միլիոն դոլար: Այս գումարի գրեթե երկու երրորդը (30 միլիոն) նա ստացել է 2020 թվականի հունվարին՝ ամերիկացի Դոնալդ Քերրոնեի դեմ հաղթական մենամարտի համար:
Բացի այդ, մարզիկը գովազդային պայմանագրերից վաստակել է 5 միլիոն: Մնացած եկամուտը ստացվել է սեփական արտադրության վիսկիի վաճառքից:
Հիշեցնենք, որ այս հունիսին Մակգրեգորը երրորդ անգամ հայտարարեց իր պրոֆեսիոնալ կարիերայի ավարտի մասին: