Կատալոնական «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսիի հայրը ՝ Խորխե Մեսսին նամակով դիմել է Լա լիգայի նախագահ Խավիեր Տեբասին, որում մատնանշել է արգենտինացու հրաժարագնի ժամկետի ավարտի մասին:
Ըստ Խորխե Մեսսիի ՝ պայմանագրում ժամանակին որոշ փոփոխություններ են արվել, սակայն, 700 միլիոն եվրո հրաժարագին վճարելու կետը (8.2.3.5 համարանիշ), դեռ նախորդ մրցաշրջանում կորցրել է իր ուժը:
Հիշեցնենք, որ կատալոնական ակումբն այլ կարծիք ունի և չի պատրաստվում իր առաջատարին անվճար զիջել այլ ակումբի:
Հավելենք, որ Մեսսին մոտ է «Մանչեսթեր Սիթի» տեղափոխությանը: Արգենտինացին «Բարսելոնայում» հանդես է գալիս 2003 թվականից: