«Բայերի» կիսապաշտպան Կայ Հավերցին թույլատրել են հեռանալ Գերմանիայի հավաքականի ճամբարից՝ «Չելսիի» հետ պայմանագիր կնքելու համար: Մոտ ժամանակներս 21-ամյա ֆուտբոլիստը բուժզննում կանցնի Լոնդոնում և պայմանագիր կստորագրի ակումբի հետ: Այդ մասին հայտնում է Sky Sports-ը։
Պայմանագիրը նախատեսված է լինելու հինգ տարի ժամկետով, իսկ գերմանական ակումբը կստանա 80 միլիոն եվրոյի փոխհատուցում, և ևս 20 միլիոն եվրո կտրամադրվի որպես բոնուսներ:
Հավերցը ընդգրկվել է Գերմանիայի ազգային հավաքականի հայտացուցակում ՈւԵՖԱ-ի Ազգերի լիգայի Իսպանիայի հետ առաջին խաղում (1: 1), բայց խաղացողը խաղադաշտ դուրս չի եկել:
2019/20 մրցաշրջանում կիսապաշտպանը բոլոր մրցաշարերում մասնակցել է «Բայերի» 45 հանդիպման ՝ դառնալով 18 գոլի ու 9 գոլային փոխանցման հեղինակ: