Եվրոպայի 2021 թվականի առաջնության ընտրական փուլի Իտալիա Մ21 – Հայաստան Մ21 հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով 00:00-ին:
Այս մասին հայտնում է ՀՖՖ-ի մամուլի քարտուղարությունը:
Հանդիպման մրցավարական բրիգադն ավարտել է իտալական Կատանիա քաղաքի «Չիբալի» մարզադաշտի խոտածածկի վերջնական ստուգումը:
Հիշեցնենք՝ հորդառատ անձրևների պատճառով մարզադաշտի խոտածածկը գտնվում էր անբարենպաստ վիճակում, ինչի արդյունքում որոշում էր կայացվել խաղը հետաձգելու վերաբերյալ:
Մեր ընտրանու մեկնարկային կազմը կարող եք տեսնել այստեղ, իսկ հանդիպման ուղիղ հեռարձակմանը կարող եք հետևել այստեղ: