Բրազիլիայի հավաքականն ընկերական հանդիպում է անցկացրել Հարավային Կորեային ազգային ընտրանու հետ: Հանդիպումը կայացել է Աբու-Դաբիում և ավարտվել բրազիլացիների՝ 3:0 հաշվով հաղթանակով:
9-րդ րոպեին խաղի հաշիվը բացել է «Միլանի» կիսապաշտպան Լուկաս Պակեստան: 36-րդ րոպեին «Բավարիայի» կիսապաշտպան Ֆիլիպե Կոուտինյուն կրկնապատկել է իր թիմի առավելությունը, իսկ երկրորդ կեսում՝ 60-րդ րոպեին, «Յուվենտուսի» պաշտպան Դանիլոն հաշիվը դարձրել է խոշոր:
E essa pintura de falta do Coutinho? Qualidade! #JogaBola #GigantesPorNatureza #BRAxCOR pic.twitter.com/jUxLM7vHXs
— CBF Futebol (@CBF_Futebol) 19 ноября 2019 г.
Սա Հարավային Կորեայի հավաքականի՝ այս տարվա առաջին պարտությունն էր ընկերական խաղում:
Ավելի Բրազիլիայի հավաքականն ընկերական խաղում պարտվել էր Արգենտինային 0:1 հաշվով: Հյուրերի միակ գոլը հեղինակել էր «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսին: