Լևերկուզենի «Բայերի» գլխավոր մարզիչ Պետեր Բոսը վստահ է, որ կիսապաշտպան Կայ Հավերցը, ում անունը կապում են Լոնդոնի «Չելսիի» հետ, չի վերադառնա լևերկուզենյան ակումբ.
«Ֆոլանդն ու հավաքականների մյուս ֆուտբոլիստները դեռ չեն մասնակցել մարզումներին: Բեյլին նույնպես բացակայում է: Ցավոք սրտի, մեր կազմը դեռ կազմավորված չէ:
Չեմ հավատում, որ Ֆոլանդն ու Հավերցը կվերադառնան ակումբ: Հնարավոր է՝ այլ խաղացողներ ևս հեռանան: Մեզ միանշանակ նոր խաղացողներ են անհրաժեշտ»,-ասել է Բոսը: