Պորտուգալիայի հավաքականի հաևրձակվող Կրիշտիանու Ռոնալդուն բացել է Գերմանիայի հետ Եվրո-2020-ի խաղի հաշիվը: Պորտուգալացիները, որոնք ժամանակի մեծ մասը պաշտպանվում էին, 15-րդ րոպեին կարողացել են հակագրոհ կազմակերպել, ինչն էլ դիպուկ հարվածով եզրափակել է թիմի ավագ Ռոնալդուն:
Այդուհանդերձ, Գերմանիայի հավաքականի ֆուտբոլիստներըն առաջին կեսում կարողացել են բեկել խաղի ընթացքն ու հաշիվը թեքել իրենց կողմը: 20 րոպե անց՝ 35-րդ րոպեին, գերմանացիների կիսապաշտպան Կայ Հավերցը հավասարեցրել է հաշիվը, իսկ 4 րոպե անց Ռաֆայել Գերեյրուն գրավել է սեփական դարպասն ու փաստորեն առաջ մղել գերմանացիներին:
Հիշեցնենք՝ F խմբում, բացի պորտուգալացիներից և գերմանացիներից, հանդես են գալիս նաև Հունգարիայի և Ֆրանսիայի հավաքականները: Այս թիմերն այսօր չկարողացան վճռել հաղթողին՝ ոչ-ոքի՝ 1-1 հաշվով ավարտելով հանդիպումը: