«Լոռի» է տեղափոխվել պորտուգալացի հարձակվող Մուասիր Պաչեկո Կասսաման։ Այդ մասին հայտնում է վանաձորյան ակումբի մամուլի ծառայությունը:
24-ամյա ֆուտբոլիստը հանդես է եկել պորտուգալական «Ամարանտե», «Պեդրաս Սալգադաս», «Ամորա» ակումբներում։
Կասսամայի հետ կնքվել է 2 տարվա պայմանագիր։