Հովհաննես Դավթյանը Հայաստանի ձյուդոյի ֆեդերացիայի ժողովի արդյունքում նշանակվել է մեծահասակների հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնում:
Այս մասին հայտնում է ֆեդերացիայի մամուլի քարտուղարությունը:
Երիտասարդների և պատանիների հավաքականները կշարունակեն մարզել Դավիթ Խաչատրյանը և Գոռ Հարությունյանը, իսկ Հովհաննես Դավթյանը և Թաթուլ Հովհաննիսյանը կհամակարգեն բոլոր երեք հավաքականների աշխատանքները և պատասխանատու կլինեն դրանց գործունեության համար:
Սպորտային տնօրեն է նշանակվել Գոռ Մկրտչյանը: Մրցավարական հանձնաժողովի նախագահ է նշանակվել Տիգրան Բաբայանը: