«Բարսելոնայի» տեխնիկական տնօրեն Էրիկ Աբիդալը խոսել է Էռնեստո Վալվերդեի հետագա պաշտոնավարման մասին։
«Վարվերդեի պաշտոնանկության մասին խոսակցությունները պարբերաբար եղել են։ Դրանք եղել են ՉԼ-ում «Ռոմային» ու «Լիվերպուլին» պարտվելուց հետո։ Մենք ՉԼ-ից դուրս ենք մնացել ֆուտբոլիստների ու մարզչի մեղքով։
Չգիտեմ՝ Վալվերդեն կհեռանա «Բարսելոնայից» մրցաշրջանի ավարտից հետո, թե կշարունակի աշխատել։ Որոշողը ինքն է։ Ես ձեզ կարող եմ ասել, որ մենք որևէ այլ մարզչի հետ բանակցություններ չենք վարել»,-Աբիդալի խոսքերն է մեջբերում sport.es-ը։
Ավելի վաղ տեղեկություն էր տարածվել, որի համաձայն՝ 2020-ի ամռանը «Բարսելոնան» գլխավորելու է Ռոնալդ Կումանը։