15 տարի առաջ այս օրը` 2004 թվականի նոյեմբերի 17-ին, Կարեն Դոխոյանը գեղեցիկ հարվածով գրավեց Ռումինիայի հավաքականի դարպասը ԱԱ-2006-ի ընտրական փուլի խաղում:
Հանդիպումը կայացել է «Հանրապետական» մարզադաշտում և ավարտվել ոչ-ոքի՝ 1:1 հաշվով: Դոխոյանը հավասարեցրեց հաշիվն ու փրկեց մեր թիմին պարտությունից:
Հայաստանի հավաքականը հանդես էր գալիս հետևյալ կազմով.
Ապուլա Էդել, Ռաֆայել Նազարյան, Արամ Ոսկանյան, Դավիթ Գրիգորյան, Սարգիս Հովսեփյան, Կարեն Դոխոյան, Հարություն Վարդանյան, Ալեքսանդր Թադևոսյան, Արմեն Շահգելդյան, Համլետ Մխիթարյան, Էդգար Մանուչարյան: