Հայաստանի հավաքականի նախկին պաշտպան Կարեն Դոխոյանը, որը 2000-2006 թվականներին հանդես է եկել «Կռիլյա Սովետովում», խոստովանել է, որ Հայաստանի հավաքականը կարող է ընկերական հանդիպում անցկացնել Ռուսաստանի հետ։
«Կարծում եմ, որ ցանկության դեպքում հնարավոր է Ռուսաստանի և Հայաստանի միջև խաղը։ Ինչո՞ւ ոչ։ Ես քաղաքականությամբ չեմ զբաղվում, սա ֆուտբոլ է, սպորտ։ Ղեկավազրները պետք է որոշեն: Չնայած ֆուտբոլն ասոցացվում է քաղաքականության հետ, բայց ինչո՞ւ նման հանդիպում չանցկացնել։
Չէի ցանկանա համեմատել այս թիմերին, նրանք տարբեր են։ Բայց եթե այդպիսի խաղ լիներ, լավ կլիներ։ Նման մրցակիցները միմյանց արժանի են»,- «Championat»-ի հետ զրույցում ասել է Կարեն Դոխոյանը: