«Լիվերպուլի» հարձակվող Սադիո Մանեն օգնել է Սենեգալի հավաքականի աշխատակցին տեղափոխել ջրով լի տարրաները: Մանեն դուրս է եկել հավաքականի ավտոբուսից և մի քանի շիշ ջուր վերցրել:
Սենեգալի հավաքականը մասնակցում է աֆրիկյան ազգերի Գավաթին: Առաջին տուրում նրանք տանը հաղթեցին Կոնգոյի ընտրանուն 2:0 հաշվով:
«Մանեն այն քիչ խաղացողներից է, ում համա սա, կարծում եմ, գովազդային քայլ չէր: Հիանալի տղա է»,- գրել է երկրպագուներից մեկը սոց.ցանցերում:
Նշենք՝ 27-ամյա Մանեն հայտնի է մի շարք բարեգործական ակցիաներում իր մանսակցությամբ: Մասնավորապես, հարձակվողն ավելի քան 230 հազար եվրո է տրամադրել Սենեգալում հիվանդանոցի կառուցման համար: