«Բարսելոնայի» հարձակվող Լուիս Սուարեսը կարող է կարիերան շարունակել Անգլիայի Պրեմիեր լիգայում: Ուրուգվայցի փորձառու հարձակվողը չի մտնում Ռոնալդ Կումանի ծրագրերի մեջ և նոր մրցաշրջանն, ամենայն հավանականությամբ, կարիերան կշարունակի այլ ակումբում:
Ըստ Marca-ի, 33-ամյա հարձակվողի նկատմամբ հետաքրքրություն է ցուցաբերում նաև «Լեսթերը», որը պատրաստ է «Լիվերպուլի» նախկին խաղացողի համար մրցակցել «Յուվենտուսի» ու MLS ակումբների հետ:
Նշվում է, որ Բրենդան Ռոջերսը Սուարեսին տեսնում է որպես Ջեյմի Վարդիի իդեալական գործընկեր, ով ի վիճակի է օգնել թիմին պայքարել Պրեմիեր լիգայում ամենաբարձր տեղերի համար: