«Լացիոյի» հարձակվող Չիրո Իմոբիլեն հայտնվել է «Բարսելոնայի» հետաքրքրությունների ոլորտում: Կատալոնացիները դիտարկում են իտալացուն որպես Լուիս Սուարեսի փոխարինող, ով, ամենայն հավանականությամբ, կլքի թիմը:
Ըստ Gazzetta dello Sport-ի, Չիրո Իմոբիլեն «Լացիոյի» ղեկավարությանը խնդրել է բարձրացնել իր աշխատավարձը, բայց հռոմեացիները չեն կարող վճարել ավելի քան 3 միլիոն եվրո, որը հարձակվողն այժմ ստանում է: Այս փաստը կարող է ազդել խաղացողի հեռանալու վրա:
Հիշեցնենք, որ 2019/20 մրցաշրջանում Չիրո Իմոբիլեն դարձել է «Ոսկե խաղակոշիկի» մրցանակակիր՝ խփելով 36 գոլ Ա Սերիայում: «Լացիոյի» հետ նրա պայմանագիրն ուժի մեջ է մինչև 2023 թվականի ամառ: