Ռուսաստանի Պրեմիեր լիգայի 5-րդ տուրի շրջանակում «Ռոտորը» սեփական հարկի տակ ընդունել էր Մոսկվայի «Սպարտակին»։
Հայաստանի հավաքականի պաշտպան Արմեն Մանուչարյանը հանդիպումը սկսեց տանտերերի մեկնարկային կազմում։ Առաջին կեսում հաշիվը չբացվեց։
55-րդ րոպեին «կարմիր-սպիտակները» 11-մետրանոց հարվածի իրավունք ստացան, որն անվրեպ իրացրեց Զելիմխան Բակաևը։ «Սպարտակը» նվազագույն հաշվով հաղթեց մրցակցին։ Խաղի միակ գոլը կարող եք դիտել այստեղ։
Արմեն Մանուչարյանը խաղաց 78 րոպե։ Սա «Ռոտորում» Մանուչարյանի առաջին խաղն էր, որը նա սկսեց մեկնարկային կազմում։
«Սպարտակը» այս հաղթանակից հետո միավորների քանակը հասցնում է 11-ի ու 2-րդն է մրցաշարային աղյուսակում։ Մանուչարյանի «Ռոտորը» 5 խաղերում 1 միավոր է վաստակել ու եզրափակում է մրցաշարային աղյուսակը։