Դեկտեմբերի 18-ին կայանալու է Էլ Կլասիկոն` «Բարսելոնա» — «Ռեալ»:
Հատկանշական է, որ հանդիպմանը պատրաստվելու համար «Ռեալն» ունի 29 ժամ քիչ ժամանակ, քան «Բարսելոնան»: Դեկտեմբերի 14-ին «Բարսելոնան» հյուրընկալվելու է «Ռեալ Սոսիեդադին», իսկ «արքայական» ակումբը ամսի 15-ին դարձյալ «դրսում» խաղալու է «Վալենսիայի» հետ:
Այս հանգամանքին անդրադարձել է մադրիդյան թիմի ավագ Սերխիո Ռամոսը.
«Հանգամանքը «Բարսելոնայի» օգտին է: Պետք էր հավասար պայմաններ լիներ խաղից առաջ»,- Ռամոսի խոսքերն է մեջբերել Marca-ն: