ՌՊԼ-ի 5-րդ տուրի բացման՝ «Տամբով»-«Սոչի» խաղում գրանցվեց մեկ գոլ: 91-րդ րոպեին Նոբոայի դիպուկ հարվածը հաղթանակ պարգևեց «Սոչիին»:
Ամբողջ հանդիպման ընթացքում տարածքային փոքր-ինչ առավելություն ունեին հյուրերը: Տանտերերը մրցակցի դարպասին միայն մեկ հարված կատարեցին:
Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Ալեքսանդր Կարապետյանը «Տամբովի» մեկնարկային կազմում էր ու փոխարինվեց 68-րդ րոպեին:
Այս պարտությունից հետո «Տամբովը» 3 միավորով մնաց 14-րդ հորիզոնականում, իսկ «Սոչին» միավորների քանակը հասցրեց 11-ի և այժմ երկրորդն է: