Ղազախստանի Պրեմիեր լիգայի 4-րդ տուրում «Տոբոլը» սեփական հարկի տակ կմրցի «Աստանայի» հետ:
Տանտերերի կազմում խաղին հայտավորված են Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստներ Պետրոս Ավետիսյանն ու Արման Հովհաննիսյանը, որոնք պահեստայինների թվում են:
Հայաստանի հավաքականի մեկ այլ ֆուտբոլիստ՝ հարձակվող Տիգրան Բարսեղյանը «Աստանայի» մեկնարկային կազմում է:
Հանդիպումը կմեկնարկին Երևանի ժամանակով 16:00-ին: Ուղիղ եթերը կարող եք դիտել այստեղ: