«Ռոմայի» և Հայաստանի Ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը վերսկսել է մարզումները: Իտալական ակումբը լուսանկարներ է հրապարակել, որոնցում մեր ընտրանու ավագը արդեն մարզվում է ընդհանուր խմբում:
Հիշեցնենք, որ Մխիթարյանն աճուկային վնասվածք էր ստացել սեպտեմբերի 29-ին, «Լեչեի» դեմ խաղում: Նախապես հաղորդվում էր, որ ֆուտբոլիստը բաց կթողնի 3 շաբաթ:

