Ֆրանսիայի հավաքականի գլխավոր մարզիչ Դիդյե Դեշամը մեկնաբանել է Անտուան Գրիզմանի կարգավիճակը «Բարսելոնայում»:
«Ամեն ինչ կարող էր ավելի լավ լինել, բայց ես նայում եմ նրա յուրաքանչյուր խաղ, և իրավիճակը հեռու է կատաստրոֆիկ լինելուց: Շատ բան կախված է նաև դիրքից, որում խաղում է Անտուանը «Բարսելոնայում»: «Աթլետիկոյում» նա խաղում էր իր դիրքում, դրա համար էլ նման վիճակագրություն էր ցույց տալիս: Հնարավոր է՝ նա պակաս վճռական է կատալոնական ակումբում, քան մեզ հետ՝ հավաքականում: Սակայն Գրիզմանը գիտի, թե որքան կարևոր նշանակություն ունի նա մեր հավաքականի համար, և որքան եմ ես վստահում նրան», – Դեշամի խոսքերն է մեջբերել ESPN-ը:
Ավելի վաղ տեղեկություն կար, որ Գրիզմանը դժվար է հարմարվում իսպանական ակումբում Լիոնել Մեսսիի հետ հարաբերությունների պատճառով: