Լոնդոնի «Արսենալի» նախկին գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը մեկնաբանել է, թե ինչու է ստանձնել ՖԻՖԱ-ի՝ ֆուտբոլի գլոբալ զարգացման բաժանի ղեկավարի պաշտոնը:
«Ես ուզում եմ կիսվել այն ամենով, ինչ ինքս եմ սովորել և ուզում եմ կիսել գիտելիքներս խաղի մասին, որն այնքան շատ եմ սիրում: Հնարավոր է՝ լավագույն հարթակներից ու տեղերից մեկը դրա համար ՖԻՖԱ-ն է: Զգում ե, որ սա պաշտոն է, որում ես կարող եմ օգնել ֆուտբոլին՝ աճել ու զարգանալ: Հուսով եմ՝ և որակական առումով, և գիտելիքների: Հիմնականում կցանկանայի իմ ներդրումն ունենալ ամբողջ աշխարհում մարզչական աշխատանքի արդյունավետության բարձրացման ու բարելավման գործում», — Վենգերի խոսքերն է մեջբերել The Independent-ը:
Ֆրանսիացին զբաղվելու է ոչ միայն տղամարդկանց ֆուտբոլի զարգացմամբ, այն նաև կանանց ֆուտբոլի: