«Աթլետիկո Ուրականի» հարձակվող Նորբերտո Բրիասկո Բալեկյանը հրավիրվել է Հայաստանի ազգային հավաքականի՝ սեպտեմբերին կայանալիք խաղերին: Այս մասին հայտնում է ակումբի պաշտոնական կայքը:
Արգենտինական ակումբը հրապարակել է նաև ՀՖՖ-ի՝ իրենց ակումբին ուղղված պաշտոնական նամակը, որով ֆեդերացիան խնդրում է բաց թողնել ֆուտբոլիստին՝ հավաքին և պաշտոնական խաղերին մասնակցելու համար:
#Huracán 🎈🇦🇲 Norberto Briasco convocado a la Selección de Armenia
El delantero quemero fue citado para los enfrentamientos en el mes de septiembre frente a Macedonia y Estonia por la Liga de las Naciones de la UEFA.
👉 https://t.co/1DrWWg9iXT pic.twitter.com/ufabcwWFIO
— CA Huracán (@CAHuracan) August 22, 2020
Հիշեցնենք՝ Հայաստանի հավաքականն Ազգերի լիգայի շրջանակում սեպտեմբերի 5-ին արտագնա հանդիպում կանցկացնի Հյուսիսային Մակեդոնիայի հետ, իսկ սեպտեմբերի 8-ին սեփական հարկի տակ կընդունի Էստոնիային: Մեր ընտրանու գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսի համար այս խաղերն առաջինը կլինեն Հայաստանի հավաքականի ղեկին:
Հայաստանի հավաքականն ուսումնամարզական հավաքը կսկսի օգոստոսի 31-ին: