«Լիլի» բրազիլացի պաշտպան Գաբրիել Մագալայեսը վաղը՝ օգոստոսի 24-ին, հնգամյա պայմանագիր կստորագրի Լոնդոնի «Արսենալի» հետ, հայտնում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն Twitter-ում:
Տրանսֆերի մասին պաշտոնապես կհայտարարվի հաջորդ շաբաթ: 22-ամյա պաշտպանի տրանսֆերի դիմաց ֆրանսիական ակումբը կստանա 30 միլիոն եվրո՝ ներառյալ բոնուսները:
Ֆրանսիայի առաջնության վերջին մրցաշրջանում Գաբրիելը անցկացրել է 24 հանդիպում և խփել մեկ գոլ: Նա «Լիլին» է միացել 2016 թվականին: Դրանից առաջ նա խաղացել է բրազիլական «Ավայի» կազմում:
Ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված էր նաև լոնդոնյան ևս մեկ ակումբ՝ «Չելսին»։