Հայաստանի Մ-19 հավաքականը մեկնել է Թուրքիա, որտեղ նոյեմբերի 13-ից 19-ը կմասնակցի ՈՒԵՖԱ ԵՎՐՈ Մ-19 2020-ի որակավորման խմբային փուլին: Մեր թիմի մրցակիցներն են Թուրքիայի, Բուլղարիայի և Չեռնոգորիայի ընտրանիները:
Հավաքական հրավիրված 19 ֆուտբոլիստներից 14-ը ներկայացնում են ԲԿՄԱ-ն:
Այս առիթով ակումբի տնօրեն Գագիկ Աղբալյանի նախաձեռնությամբ պատրաստվել է տեսանյութ, որով թիմակիցները, մարզիչներն ու հարազատները ոգևորում են մրցավայրում գտնվող մեր հավաքականին: