«Աստանայի» նախկին մարզիչ Գրիգորի Բաբայանը գտնվում է Իսպանիայում, որտեղ հետևում է «Սևիլիայի» մարզումային գործընթացներին: Այս մասին տեղեկացնում է Vesti.kz-ը:
Բաբայանը ներկա է եղել ոչ միայն թիմի մարզումներին, այլև հետևել է «Բետիսի» դեմ Պրիմերայի խաղին: «Սևիլիան» այժմ գլխավորում է «Ռեալի» ու Իսպանիայի հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Խուլեն Լոպետեգին:
Բաբայանը երկրար ժամանակ «Աստանայի» մարզչական շտաբում էր Ստանիմիր Ստոյլովի գլխավորությամբ: 2018 թվականին Բաբայանը ժամանակավորապես գլխավորեց մայրաքաղաքային թիմը և դարձավ տեղացի առաջին մարզիչը, որը թիմին հասցնում է եվրագավաթների խմբային փուլ: Բացի դրանից, Բաբայանի գլխավորությամբ «Աստանան» նվաճել էր Ղազախստանի չեմպիոնի տիտղոսը:
Այս տարվա հուլիսին «Աստանան» հայտարարեց երկկողմ համաձայնությամբ Բաբայանի հետ պայմանագիրը խզելու մասին: