«Բարսելոնայի» և Խորվաթիայի ազգային հավաքականի կիսապաշտպան Իվան Ռակիտիչը վնասվածք է ստացել ու բաց է թողնելու ԵՎՐՈ-2020-ի ընտրական փուլի Սլովակիայի հետ հանդիպումը։
Ինչպես տեղեկացնում է AS-ը, 31-ամյա կիսապաշտպանը «Բարսելոնայի» մարզման ընթացքում ջլի վնասվածք է ստացել։ Ազգային հավաքականի ճամբարում Ռակիտիչը բուժզննում կանցնի։
«Ցավում եմ, որ չեմ կարող օգնել թիմին, սակայն ես վստահ եմ, որ իմ ընկերները հաջողության կհասնեն։ Առաջին խաղում նրանք հաղթել են Սլովակիային առանց ինձ, կարծում եմ՝ նրանք դա կանենք երկրորդ անգամ ևս։ Ամբողջ սրտով նրանց հետ եմ լինելու»,-ասել է Ռակիտիչը։
Խորվաթիա — Սլովակիա հանդիպումը կկայանա նոյեմբերի 16-ին։