«Բարսելոնայի» նախագահ Խոսեպ-Մարիա Բարտոմեուն կարծիք է հայտնել կարիերան ավարտելուց հետո ակումբում Լիոնել Մեսսիի ապագայի մասին:
«Չեմ կասկածում, որ Մեսսին կպահպանի կապը «Բարսելոնայի» հետ մինչև իր կյանքի վերջ:
Նախ, որովհետև նա պատմության լավագույն ֆուտբոլիստն է, ու խաղացել է հենց այստեղ: Ես կասկածում եմ, որ որևէ մեկը կկարողանա կրկնել Մեսսիի նվաճումները կամ ռեկորդները, ինչպես նաև նրա տաղանդը, առաջատարի որակները և անգերազանցելիությունը համաշխարհային ֆուտբոլում:
Այնպես որ, նա կմնա «Բարսելոնայի» հետ կապված ողջ կյանքում: Դրանում կասկած չկա», — Բարտոմեուի խոսքերն է մեջբերել Sky Sports-ը: