Corriere dello Sport-ը հայտնում է, որ «Նապոլիի» հարձակվող Արկադիուշ Միլիկը մոտ է ակումբային գրանցումը փոխելուն: «Ռոման» միացել է լեհ հարձակվողի տրանսֆերային մրցավազքին՝ արժանի փոխարինող փնտրելով Էդին Ջեկոյին:
Ավելի վաղ լրատվամիջոցները Միլիկին կապում էին Թուրինի «Յուվենտուսի» հետ, բայց գործը դեռ պաշտոնական առաջարկi չի հասել: Մյուս կողմից, «Ռոման» պատրաստ է Արկադիուշին առաջարկել բարենպաստ ֆինանսական պայմաններ: Նաև «գայլերը» քննարկում են Միլիկի գործարքում կիսապաշտպան Չենգիզ Ունդերին ներառելու տարբերակը:
Transfermarkt հեղինակավոր պորտալը Միլիկի տրանսֆերային արժեքը գնահատում է 32 միլիոն եվրո: