«Բարսելոնայի» պաշտպան Ժերար Պիկեն խաղային կարիերայի ավարտից հետո դիտարկում է կատալոնական ակումբի նախագահը դառնալու հնարավորությունը: Այս մասին հաղորդում է AS-ը:
Ըստ աղբյուրի տեղեկությունների՝ 32-ամյա ֆուտբոլիստը պլանավորում է այդ պարագայում որպես մարզական տնօրեն ակումբ վերադարձնել Անդոնի Սուբիսարետային, իսկ գլխավոր մարզչի պաշտոնում նշանակել Չավիին:
Պիկեն կցանկանար նաև ակումբ վերադարձնել թիմի նախկին կիսապաշտպան Անդրես Ինյեստային, որն այժմ հանդես է գալիս Ճապոնիայում:
Պիկեն չի բացառում նաև թիմի նախկին գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլայի վերադարձի տարբերակը: