«Արսենալի» գլխավոր մարզիչ Ունայ Էմերիի շուրջ խոսակցությունները չեն դադարում:
El Confidencial-ը հայտնում է, որ լոնդոնյան ակումբի ղեկավարությունը դիտարկում է Էմերիին Լուիս Էնրիկեով փոխարինելու տարբերակը:
Ավելի վաղ բրիտանական մամուլը հայտնել էր, որ Էմերին միջազգային դադարի ընթացքում պաշտոնանկ կարվի:
Էնրիկեն այս տարի հեռացել է Իսպանիայի հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնից: