Իսպանիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն խոսել է կորոնավիրուսի պանդեմիայի մասին.
«Այն, թե ինչպես են իրավիճակին վերաբերում քաղաքական գործիչները, և թե ինչ է կատարվում կառավարությունում, ինձ համար ցավալի է: Նրանք մտածում են միայն իրենց շահերի մասին:
Եթե հաշվի չառնենք ընդհանուր իրավիճակը, ապա ամեն ինչ լավ է: Չեմ կարող դժգոհել, քանի որ ես անընդհատ ընտանիքիս հետ եմ:
Ես չեմ դժգոհում: Այս իրավիճակը հաղթահարելու համար պետք է միայն դրական մտածել: Մարդիկ կարողանում են հեշտությամբ հարմարվել իրավիճակին, բայց այս ամենը սարսափ ֆիլմ է հիշեցնում»,-ասել է Էնրիկեն: