«Մանչեսթեր Յունայթեդում» անհանգստացած են, որ չեն կարողանա այս տրանսֆերային պատուհանի ընթացքում գնել «Բորուսիա» Դորտմունդի կիսապաշտպան Ջեյդոն Սանչոյին։
Երեկ դորտմունդցիների սպորտային տնօրեն Միխայիլ Ցորկը հայտարարեց, որ անգլիացի վինգերը հաջորդ մրցաշրջանում շարունակելու է մրցելույթները գերմանական ակումբում։
Goal-ը, հղում կատարելով ESPN-ին, տեղեկացնում է, որ «մանկունյանցիները» մտադիր են ձեռք բերել «Բարսելոնայի» ֆրանսիացի վինգեր Ուսման Դեմբելեին, եթե Սանչոյի տրանսֆերը ձախողվի։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Սանչոն վերադարձել է «Բորուսիայի» մարզաբազա՝ վերսկսելու մարզումները թիմի հետ։