Հայաստանի Բարձրագույն խմբի 13-րդ տուրի շրջանակում կայացավ «Արարատ-Արմենիա» — «Երևան» հանդիպումը։
Երկրի գործող չեմպիոնը վստահ հաղթանակ տարավ մրցակցի նկատմամբ 7-2 հաշվով։ Վարդան Մինասյանի թիմի կազմում դուբլի հեղինակ դարձան Անտոն Կոբյալկոն և Զաքարիա Սանոգոն։ Մեկական անգամ աչքի ընկան Ալֆոնսե Կոջոն Արմեն Համբարձումյանը, Ֆուրջել Նարսինգը և Անժելո Մենեզեսը։ «Երևանի» կազմում գոլերը խփեցին Ռամազան Իսաևը և Աբրահամ Պորտուգալյանը։
«Արարատ-Արմենիան» այս հաղթանակից հետո միավորների քանակը հասցնում է 26-ի ու առաջին հորիզոնականը կիսում է «Արարատի» հետ։