Իտալիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Ջանֆրանկո Ձոլան խոսել է Անդրեա Պիռլոյի՝ «Յուվենթուսի» գլխավոր մարզիչ նշանակվելու մասին:
«Ես կստեմ, եթե ասեմ, որ անակնկալ չէր սա ինձ համար: Սա խիզախ քայլ էր ակումբի կողմից, որը հիմնված է այդ մարդու որակների վրա: Բայց Պիռլոն ունի աջակցության կարիք առաջ գնալու համար:
Շատ հետաքրքիր կլինի, եթե պրոյեկտը աշխատի: Դա կմնա որպես մեծ հաջողություն ակումբի համար»,-Ձոլայի խոսքն է մեջբերում Goal.com-ը:
Հիշեցնենք, որ շաբաթ Անդրեա Պիռլոն նշանակվեց «Յուվենթուսի» գլխավոր մարզչի պաշտոնում: