«Մանչեսթեր Սիթիի» իսպանացի պաշտպան Էրիկ Գարսիան կարող է վերադառնալ հայրենիք ու հանդես գալ «Բարսելոնայի» կազմում:
Անգլիական ակումբը տրանսֆերի վաճառքից ցանկանում է ստանալ 23 մլն եվրո, իսկ «Բարսելոնան» առաջարկում է միայն 10 մլն:
Բանն այն է, որ 19-ամյա պաշտպանի պայմանագիրն ավարտվում է մյուս տարի, իսկ Գվարդիոլան մեկ անգամ նշել է, որ Գարսիան չի ցանկանում մնալ «Սիթիում»: Եվ եթե այս մրցաշրջանում չտեղափոխվի այլ ակումբ, մյուս տարի «Բարսելոնան» կարող է Գարսիային «ստանալ» անվճար:
Գարսիան «Բարսելոնայի» սան է, որի կազմում հանդես է եկել 2006-2017 թթ.: «Սիթին» 3 տարի առաջ նրա տրանսֆերի դիմաց վճարել է 2 մլն եվրո: