Ռուսական «Սպարտակի» նորեկ Ալեքսանդր Կոկորինը խոսել է ՌՊԼ-ի նոր մրցաշրջանի առաջին հանդիպման մասին, որտեղ մոսկովյան ակումբը մրցելու է «Սոչիի» հետ, տեղեկացնում է ակումբի պաշտոնական կայքը:
«Սպասում եմ մրցավարի մեկնարկային սուլիչին: Ցանկանում եմ գոլի հեղինակ դառնալ «Սպարտակում» իմ մեկնարկային խաղում:
Թիմը հրաշալի հարձակման գիծ ունի և ես դեռ պետք է պայքարեմ մեկնարկային կազմում տեղ ունենալու համար:
Հետաքրքրիր է, որ խաղալու ենք իմ նախկին թիմի ՝ «Սոչիի» դեմ: Եթե գոլի հեղինակ դառնամ, ապա կնշեմ խփած գնդակը»,- ասել է Կոկորինը:
Հիշեցնենք, որ 29-ամյա հարձակվողը օրեր առաջ «Զենիթից» տեղափոխվեց մոսկովյան ակումբ: